հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Պայթյուն Սիրիայի Թել Աբյադ քաղաքի կենտրոնում

Պայթյուն Սիրիայի Թել Աբյադ քաղաքի կենտրոնում

Նոյեմբերի 2-ի երեկոյան պայթյուն է որոտացել Սիրիայի Ռաքա նահանգի հյուսիսում գտնվող Թել Աբյադ քաղաքի հենտրոնական շուկայում։ 

Ականապատված մեքենայի պայթյունից զոհվել են ավելի քան 13 խաղաղ բնակիչներ, կան վիրավորներ։ 

Թել Աբյադում տեղակայված են թուրքական օկուպացիայի ուժերը եւ նրանց ենթակա խմբավորումները։ Թուրքական կողմը մեղադրել է «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների» (YPG) քուրդ զինյալներին:

«Մենք դատապարտում ենք արյունախում YPG-ի ահաբեկիչների այս անմարդկային հարձակումը, որոնք հարձակվել են «Խաղաղության ակունք» գործողության արդյունքում իրենց տներ եւ հող վերադարձած խաղաղ բնակիչների վրա»,- նշված է Թուրքիայի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ:

 

  • Կիսվել: