չորեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2025
Պայթյուն Մախաչկալայի բազմահարկ շենքում. կան տուժածներ

Պայթյուն Մախաչկալայի բազմահարկ շենքում. կան տուժածներ

Պայթյուն է տեղի ունեցել Մախաչկալայի բարձրահարկ շենքերից մեկում, երկու մարդ տուժել է: Այս մասին հայտնում ՌԻԱ Նովոստին` հղում անելով հանրապետության առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։
 
«Նախնական տվյալներով` տուժել է երկու մեծահասակ, մեկ տղամարդ և մեկ կին։ Կինը ծանր վիճակում է»,-ասել է գործակալության զրուցակիցը։
Արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով` Մախաչկալայում գազի պայթյունից հրդեհվել է Գապցախսկայա փողոցում գտնվող բազմահարկ շենքի բնակարաններից մեկը: Տեղի ԶԼՄ-ների տվյալներով` պայթյունի պատճառը կարող էր լինել գազի արտահոսքը։
 
Փլուզման պատճառով վնասվել են տասնյակ ավտոմեքենաներ։
Նախնական տվյալվներով` տունը դեռ բնակեցված չէր, ինչը օգնել է խուսափել մեծ թվով զոհերից։

  • Կիսվել: