չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Փայտով ծեծում էր, քաշում ատամները, սափրում՝ գլուխը. ՌԴ-ում հայրը ծաղրել է աղջկան՝ նախկին կնոջը նման լինելու պատճառով

Փայտով ծեծում էր, քաշում ատամները, սափրում՝ գլուխը. ՌԴ-ում հայրը ծաղրել է աղջկան՝ նախկին կնոջը նման լինելու պատճառով

2019-ի դեկտեմբերին Սանկտ Պետերբուրգի հիվանդանոցներից մեկում հայտնվել է վեցամյա մի աղջիկ՝ բազմաթիվ վնասվածքներով ու կապտուկներով: Երեխան մեկ շաբաթից ավելի մնացել է վերակենդանացման բաժանմունքում: Ներկա դրությամբ այդ փաստով քրեական գործ է հարուցված:

Ինչպես տեղեկացնում է RT-ն՝ աղջկան ծաղրել են իր ծնողները: Մասնավորապես, տեղի ունեցածում կասկածում են երեխայի հորը՝ Մաքսիմ Բերդնիկովին: Հիվանդանոցից քաղաքի ոստիկանություն դեկտեմբերի 15-ին հաղորդագրություն է ուղարկվել, համաձայն որի՝ իրենց մոտ է տեղափոխվել սափրած գլխով վեցամյա աղջիկ՝ բազմաթիվ վնասվածքներով և հեմատոմաներով: Երեխայի հագին ոչ իր չափի հին հագուստ էր: Պարզվել է, որ երեխային սիստեմատիկորեն ծաղրել են տղամարդն ու նրա կենակիցը:

Երբ աղջիկը գիտակցության է եկել, պատմել է, որ մայրն ու հայրը կանոնավոր կերպով ծեծում են իրեն: նախկինում, երեխայի խոսքերով, հայրը քարշ էր տալիս իրեն մազերից, փորձում էր քաշել-հանել ատամները, իսկ հետո ամբողջովին սափրել է գլուխը: Երեխան հիվանդանոց է ընկել այն բանից հետո, երբ տղամարդը ծեծել է նրան փայտով այն պատճառով, որ նա գիշերը տակը թրջել է: Աղջիկը չի կարողացել հասնել զուգարանին, որովհետև ծնողները նրան կապած են եղել:

Որոշ տվյալներով՝ տուժած աղջնակի ընտանիքում մեծանում են նաև նորածին աղջիկ և չորսամյա տղա, որը նույնպես հիվանդանոցում է՝ բժշկասոցիալական օգնության բաժանմունքում: Խնամակալության ներկայացուցիչները, իրենց հերթին, հրաժարվել են մեկնաբանել իրավիճակը:

Ինչպես տեղեկացնում է Ֆոնտանկա-ն՝ ոստիկանության՝ անչափահասների հարցերով բաժանմունքի ղեկավարին երեխայի հայրը պատմել է, որ չի սիրում աղջկան: Նրա խոսքերով՝ երեխան արտաքնապես շատ նման է իր նախկին կնոջը: Տղամարդը ցանկանում էր ազատվել երեխայից, սակայն նրանից հրաժարվելու վճռականություն չէր ունենում, քանի որ վախենում էր, որ խնամակալության ծառայության ներկայացուցիչներն իրենից կվերցնեն մյուս երեխաներին՝ երկրորդ ամուսնությունից:

Սանկտ Պետերբուրգում երեխաների իրավունքների հանձնակատարի գրասենյակից տեղեկացրել են, որ երեխայի խորթ մոր նկատմամբ նույնպես քրեական գործ է հարուցվել՝ խոշտանգումների հոդվածով: Ներկա պահին բոլոր երեխաները մեկուսացված են ծնողներից, իսկ իրավիճակը վերահսկում է մանկական օմբուդսմենը:

Ավելի վաղ Յուրգայում տղամարդը պոլիկլինիկայի դռների մոտ էր թողել նորածին աղջկան: Կնոջ հետ միասին նրանք որոշել էին ազատվել երեխայից, որովհետև աղջկա դաստիարակությունը չէր մտնում նրանց ծրագրերի մեջ:

  • Կիսվել: