կիրակի, հուլիս 12
12 / 7 / 2026
ՆԱՏՕ-ի գլխավոր հրամանատարը վստահեցրել է՝ Patriot համակարգերը հնարավորինս շուտ կուղարկվեն Կիև

ՆԱՏՕ-ի գլխավոր հրամանատարը վստահեցրել է՝ Patriot համակարգերը հնարավորինս շուտ կուղարկվեն Կիև

Լրացուցիչ Patriot հակաօդային պաշտպանության համակարգերն Ուկրաինա արագ ուղարկելու համար նախապատրաստական աշխատանքներ են ընթանում: Այս մասին Գերմանիայում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր հրամանատար Ալեքսուս Գրինկևիչը, տեղեկացնում է Reuters-ը։

Նա, մասնավորապես, ասել է. «Մենք սերտորեն համագործակցում ենք գերմանացիների հետ Patriot-ների փոխանցման գործում։ Ինձ հրահանգ է տրվել  հնարավորինս շուտ դրանք փոխանցել»:

Գրինկևիչի խոսքով՝ Եվրոպայում արդեն իսկ գտնվող համակարգերը կարելի է մատակարարել ավելի արագ, քան ձեռք բերել արտադրողից։

«Սակայն դրանից հետո արտադրությունը կարելի է օգտագործել՝ լրացնելու այն պաշարները, որոնք մյուսները տրամադրում են»,-նշել է նա և հավելել, որ  տրամադրվող Patriot-ներին կհաջորդեն մյուսները, և իրենք պատրաստվում են շարժվել «որքան հնարավոր է արագ»։

 

  • Կիսվել: