Պատրաստ ենք աշխատել նախագահ Թրամփի ուժեղ ղեկավարության ներքո՝ կայուն խաղաղության հասնելու համար․ Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Սպիտակ տանը վեճից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին առաջարկել է «շտկել ամեն ինչ»։
Նա իր թվիթերյան էջում գրառում է կատարել՝ նշելով, որ Սպիտակ տանը տեղի ունեցած հանդիպումը չընթացավ այնպես, ինչպես պետք է լիներ:
«Ցավում եմ, որ դա տեղի ունեցավ: Ժամանակն է ամեն ինչ ճիշտ անել։ Ոչ ոք ավելի շատ խաղաղություն չի ուզում, քան ուկրաինացիները։ Ես և իմ թիմը պատրաստ ենք աշխատել նախագահ Թրամփի ուժեղ ղեկավարության ներքո՝ կայուն խաղաղության հասնելու համար»։
Զելենսկին անդրադարրձել է նաև օգտակար հանածոների և անվտանգության պայմանագրին և գրել, որ Ուկրաինան պատրաստ է այն ստորագրել ցանկացած պահի և ցանկացած հարմար ձևաչափով:
«Պատրաստ ենք գործել արագ՝ պատերազմն ավարտելու համար։ Առաջին փուլում կարող են լինել գերիների ազատ արձակում, օդային զինադադար, էներգետիկ և այլ քաղաքացիական ենթակառուցվածքների ռմբակոծման արգելք, և հրադադարը ծովում անմիջապես, եթե Ռուսաստանը նույնն անի։ Իսկապես գնահատում ենք ԱՄՆ-ի օգնությունն Ուկրաինայի ինքնիշխանութան պահպանման հարցում»,-նշել է Ուկրաինայի նախագահը: