երկուշաբթի, մարտ 17
17 / 3 / 2025
Պատերազմը կավարտվի, եթե Զելենսկին ԱՄՆ-ի հետ համաձայնագիր ստորագրի ուկրաինական օգտակար հանածոների վերաբերյալ. ԱՄՆ սենատոր

Պատերազմը կավարտվի, եթե Զելենսկին ԱՄՆ-ի հետ համաձայնագիր ստորագրի ուկրաինական օգտակար հանածոների վերաբերյալ. ԱՄՆ սենատոր

Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեմը հայտարարել է, որ Ուկրաինայում պատերազմը կավարտվի, եթե Ուկրաինան ԱՄՆ-ի հետ համաձայնագիր ստորագրի ուկրաինական օգտակար հանածոների վերաբերյալ:

Նա, մասնաբորապես, նշել է. «Այս պատերազմը կավարտվի, եթե մենք համաձայնագիր ստորագրենք ուկրաինական օգտակար հանածոների մասին: Պետք է լինեն այնպիսի երաշխիքներ, որոնց դեպքում Պուտինը այլևս երբեք չի հարձակվի»:

Գրեմը հավելել է, որ ԱՄՆ-ը չպետք է թույլ տա, որ Ուկրաինայում ստեղծվի այնպիսի իրավիճակ, ինչպիսին եղավ Աֆղանստանում:

Նա կոչ է արել նաև շարունակել Կիևին  ռազմական աջակցությունը՝ այդ թվում զենքի մատակարարմամբ:

Washington Post-ն էլ գրում է, որ Մյունխենում ԱՄՆ փոխնախագահ Դի Վենսը Զելենսկիին առաջարկել է ստորագրել փաստաթուղթ, որը Վաշինգտոնին իրավունք է տալիս Ուկրաինայի ապագա հանքային ռեսուրսների 50%-ի նկատմամբ, սակայն Ուկրաինայի նախագահը հրաժարվել է:

  • Կիսվել: