երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
«Պատերազմն արժեցել է 320 մլրդ, որից 120 մլրդ վճարել են ուկրաինացիները». Զելենսկի

«Պատերազմն արժեցել է 320 մլրդ, որից 120 մլրդ վճարել են ուկրաինացիները». Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ  պատերազմն Ուկրաինայի համար արժեցել է 320 միլիարդ դոլար, որից ուկրաինացիները վճարել են 120 միլիարդ դոլարը, իսկ ԱՄՆ-ն և Եվրոպան՝ 200 միլիարդ դոլարը։

«Կարծում եմ՝ մենք պետք է խոսենք օգնություն մասին: Մենք ունենք բացարձակ թվեր: Պատերազմն արժեցել է 320 միլիարդ: 120 միլիարդը մենք ենք վճարել՝ Ուկրաինայի ժողովուրդը, 200 միլիարդը՝ ԱՄՆ-ն և ԵՄ-ը: Խոսքը զենքի մասին է, այս 320 միլիարդը զենքի փաթեթի գինն է»,- հայտարարել է նախագահը։

Զելենսկին նաև խոսել է ԱՄՆ կողմից հատկացված օգնության մասին։

«ԱՄՆ-ն մեզ տվել է մոտ 67 միլիարդ դոլարի զենք և 31 միլիարդ դոլարի բյուջետային աջակցություն։ Դա հաստատ 500 միլիարդ դոլար չէ․ դա լուրջ խոսակցություն չէ» ,- ընդգծել է Զելենսկին։

  • Կիսվել: