երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Պատերազմի ժամանակ պայմանագրային ծառայության առավելագույն տարիքը բարձրացվել է մինչև 70 տարեկան. Պուտինն օրենք է ստորագրել

Պատերազմի ժամանակ պայմանագրային ծառայության առավելագույն տարիքը բարձրացվել է մինչև 70 տարեկան. Պուտինն օրենք է ստորագրել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պայմանագրային զինծառայության վերաբերյալ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքներ է ստորագրել, հայտնում են ռուսական լրատվամիջոցները:

Ինչպես հաղորդվում է՝ այժմ դատապարտյալները կարող են վաղաժամկետ ազատ արձակվել ՌԴ Զինված ուժերում ծառայության մասին պայմանագիր կնքելու դեպքում:

Սահմանվում են քրեական պատասխանատվությունից ազատվելու իրավական երաշխիքներն ու հիմքերն այն անձանց համար, ովքեր զորահավաքի, ռազմական դրության կամ պատերազմի ժամանակ ՌԴ Զինված ուժերում ծառայության մասին պայմանագիր են կնքել:

Պատերազմի ժամանակ պայմանագրային ծառայության առավելագույն տարիքը բարձրացվել է մինչև 70 տարեկան:

 

  • Կիսվել: