երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Փաշինյանը կարող էր պաշտպանել Ռուբեն Վարդանյանին. ՌԴ մարդու իրավունքների խորհրդի անդամ

Փաշինյանը կարող էր պաշտպանել Ռուբեն Վարդանյանին. ՌԴ մարդու իրավունքների խորհրդի անդամ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարող էր պաշտպանել ադրբեջանական բանտում գտնվող Ռուբեն Վարդանյանին, կարծում է ՌԴ նախագահինկից Քաղաքացիական հասարակության զարգացման և մարդու իրավունքների խորհրդի անդամ Եվա Մերկաչյովան, այս մասին փոխանցում է Սպուտնիկ Արմենիան:

Նրա կարծիքով՝ Փաշինյանը կարող էր աջակցել գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանին՝ հաշվի առնելով նրա ակտիվ մարդասիրական գործունեությունը Հայաստանում։

«Սակայն այսօր ՀՀ իշխանությունները որևէ ջանք չգործադրեցին իրենց քաղաքացիներին պաշտպանելու համար: Ավելին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները ստիպում են մտածել, որ իրենց համար սա ավելի շատ քաղաքական մրցակցության խնդիր է, քան մարդկանց ճակատագրերի հարց»,- ասել է նա:

Մերկաչյովայի խոսքով, դատավարության մեկնարկի նախօրեին Վարդանյանը կրկին հայտարարեց իր և իր համախոհների անմեղության մասին և պահանջեց կարճել գործը: Մերկաչյովան նաև հիշեցրել է՝ քաղաքական գործիչը հայտարարել է, որ ինքը շուրջ մեկուկես տարի հետաքննությանը ոչ մի ցուցմունք չի տվել և ոչ մի արձանագրության տակ չի ստորագրել։

  • Կիսվել: