Փաշինյանը ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության շուրջ խոսակցությունը տեղափոխում է դեմագոգիայի հարթություն. Զախարովա
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկրի՝ Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) անդամակցության թեմայով քննարկումը տեղափոխում է դեմագոգիայի ոլորտ, ինչպես դա արդեն արել էր Երևանի՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ) մասնակցության սառեցման հետ կապված։ Այս մասին նշվել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանությունում։
«Ծանոթացել ենք Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հունիսի 25-ին Հայաստանի կառավարության նիստում արած հայտարարություններին, ինչպես նաև դրա արդյունքներով լրագրողների հետ շփման ընթացքում հնչեցրած խոսքերին։ Ակնհայտ է, որ Հայաստանի վարչապետը քննարկումը շեղում է դեպի դեմագոգիայի ոլորտ, ինչպես դա արդեն արել էր Երևանի՝ այսպես կոչված ՀԱՊԿ-ին մասնակցության սառեցման հետ կապված», - նշել է դիվանագետը։



