երկուշաբթի, հունիս 8
8 / 6 / 2026
Պարսից ծոցի անվտանգության համար անհրաժեշտ է երկրների համագործակցությունը. Փեզեշքիան

Պարսից ծոցի անվտանգության համար անհրաժեշտ է երկրների համագործակցությունը. Փեզեշքիան

Պարսից ծոցի ջրային տարածքում անվտանգությունը կարող է ապահովվել միայն տարածաշրջանի երկրների համագործակցության արդյունքում: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Այս ռազմավարական նշանակություն ունեցող շրջանի անվտանգությունը կարող է ապահովվել միայն տարածաշրջանի երկրների համագործակցության պայմանով»,- նախագահի խոսքերն է մեջբերում նրա մամուլի ծառայությունը:

Փեզեշքիանը նաև Պարսից ծոցում ցանկացած անկայունության պատասխանատվությունը բարդել է ԱՄՆ-ի և Իսրայելի վրա:

  • Կիսվել: