Փարիզը կհյուրընկալի ԵՄ անվտանգության գագաթնաժողովը
Փետրվարի 17-ին Փարիզում տեղի կունենա Եվրոպական Միության անվտանգության գագաթնաժողովը: Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին France Inter ռադիոյի եթերում հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Նոել Բարոն:
«Վաղը Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը Փարիզում կհավաքի պետությունների և կառավարությունների ղեկավարներին՝ քննարկելու եվրոպական անվտանգության կարևոր հարցեր։ Խոսքը աշխատանքային հանդիպման մասին է»,-ասել է նա՝ հավելելով, որ հանդիպման մեջ դրամատիկ ոչինչ չկա և նման շփումները պարբերաբական են։
Նա հրաժարվել է նշել գագաթնաժողովի մասնակիցների անունները՝ պարզաբանելով, որ միջոցառումը դեռ նախապատրաստվում է:
Փետրվարի 14-ին Լեհաստանի արտաքին գործերի նախարարը հայտնել է եվրոպացի առաջնորդներին Մակրոնից ուղղված հրավերի մասին՝ Ուկրաինային և եվրոպական անվտանգությանը նվիրված հանդիպմանը։