շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Փարիզում նորմանդական ձևաչափով գագաթնաժողով կանցկացվի

Փարիզում նորմանդական ձևաչափով գագաթնաժողով կանցկացվի

Ելիսեյան պալատը պաշտոնապես հաստատել է նորմանդական ձևաչափով՝ Ռուսաստան, Ուկրաինա, Ֆրանսիա, Գերմանիա, գագաթնաժողովի անցկացումը Փարիզում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Գագաթնաժողովը կանցկացվի դեկտեմբերի 9-ին:

«Գագաթնաժողովը կանցնի նորմանդական ձևաչափով և տեղի կունենա 2019 թվականի դեկտեմբերի 9-ին, օրը՝ երկուշաբթի: Այն Փարիզում կհավաքի 4 պետությունների նախագահներին և կառավարության ղեկավարներին»,-ասել է Ֆրանսիայի նախագահի մամուլի ծառայության ներկայացուցիչը:

Նա հավելել է. «Գագաթնաժողովը տեղի կունենա, քանի որ այս ամռան ընթացքում բանակցություններում զգալի առաջընթաց է եղել և հաջողվել է զորքերը հանել մի շարք լարված գոտիներից»:

Հիշեցնենք, որ նորմանդական ձևաչափով առաջին հանդիպումը տեղի է ունեցել 2014 թվականի հունիսի 6-ին նորմանդական Բենուվիլ ամրոցում, իսկ վերջինը՝ 2016 . հոկտեմբերի 19-ին Բեռլինում:

  • Կիսվել: