Փարիզում մեկնարկել է Մակրոն-Զելենսկի հանդիպումը
Փարիզում մեկնարկել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հանդիպումը։
Ուկրաինայի նախագահը Ֆրանսիայի մայրաքաղաք է ժամանել գագաթնաժողովի նախօրեին, որը տեղի կունենա մարտի 27-ին՝ ավելի քան 30 երկրների ղեկավարների մասնակցությամբ։
Ըստ հանդիպման օրակարգի՝ կողմերը կարճ մամուլի ասուլիս կտան, իսկ հետո կմեկնեն «աշխատանքային ընթրիքի»։
«Ֆրանսիան Ուկրաինային ռազմական և ֆինանսական աջակցության շարունակությունն ու ուժեղացումը կդարձնի իր բացարձակ առաջնահերթությունը։ Այս ընթրիքը նաեւ թույլ կտա երկու առաջնորդներին նախապատրաստվել Ուկրաինայի համար խաղաղության եւ անվտանգության հարցերով խորհրդակցությանը, որը տեղի կունենա հաջորդ օրը՝ Փարիզում»,-նախօրեին հայտարարել է Ելիսեյան պալատը: