երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Փարիզում հանդիպման ժամանակ ղեկավարների միջև տարաձայնություններ են առաջացել Ուկրաինայում զորքեր տեղակայելու շուրջ. FT

Փարիզում հանդիպման ժամանակ ղեկավարների միջև տարաձայնություններ են առաջացել Ուկրաինայում զորքեր տեղակայելու շուրջ. FT

Փարիզում Ուկրաինայի հարցով մի շարք երկրների և կառույցների ղեկավարների մասնակցությամբ արտահերթ հանդիպման ընթացքում որոշ հարցերի շուրջ սուր հակասություններ են առաջ եկել։ Ղեկավարները չեն կարողացել համաձայնության հասնել հետագա գործողությունների, այդ թվում՝ Ուկրաինա խաղաղապահներ ուղարկելու շուրջ։ Այս մասին հայտնել է Financial Times (FT) թերթը։

Հրապարակման համաձայն՝ եվրոպական երկրների միջև այս առանցքային հանդիպման ժամանակ հակասություն է առաջացել Ուկրաինա զորքեր ուղարկելու շուրջ։ Գերմանիան, Իտալիան, Լեհաստանը և Իսպանիան փետրվարի 17-ին հայտարարել են, որ չեն ցանկանում խաղաղապահ ուժեր ուղարկել Ուկրաինա։ Սրանից ընդամենը ժամեր առաջ Բրիտանիան հայտարարել էր, որ պատրաստ է իր զորքերը տեղակայել Ուկրաինայի տարածքում՝ ապահովելու հետագա հաշտության համաձայնագրի կատարումը: 

Հանդիպման մասին տեղյակ պաշտոնյաների խոսքով՝ Ֆրանսիան առաջարկել է զինված ուժեր տեղակայել ապագա շփման գծից այն կողմ: Այնուամենայնիվ, փարիզյան հանդիպումից հետո Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը զորքերի տեղակայման մասին քննարկումն անվանել է «չափազանց անտեղի»՝ հաշվի առնելով, որ հակամարտությունը դեռ շարունակվում է։

«Նման քննարկումը բոլորովին վաղաժամ է, և հիմա դրա համար հարմար ժամանակը չէ»,- Շոլցի խոսքերն է մեջբերում FT-ն։ 

Շոլցը նման քննարկումներն անվանել է «անհասկանալի վեճ սխալ պահին և սխալ թեմայով»:

 

  • Կիսվել: