շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Փարիզում «դեղին բաճկոնները» երթևեկությունը կաթվածահար են արել

Փարիզում «դեղին բաճկոնները» երթևեկությունը կաթվածահար են արել

Այսօր Փարիզում «դեղին բաճկոնների» կողմնակիցների ծրագրած ցույցերի պատճառով առավոտյան փակվել են մետրոյի ավելի քան 20 կայարան և քաղաքային տրանսպորտի մի քանի ցանց, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Նշենք, որ «դեղին բաճկոնների» զանգվածային ցույցերը Ֆրանսիայում սկսվել են դեռ 2018 թ. նոյեմբերի 17-ին՝ մեքենայի վառելիքի գները չբարձրացնելու պահանջով: Այդ պահանջին հետագայում գումարվել են նաև այլ պահանջներ:

Ցույցերն ուղեկցվել են անկարգություններով և ոստիկանության հետ բախումներով:

Համաձայն ցուցարարների ծրագրի ՝ ցույցերի մեկնարկի մեկ տարին լրանալու օրերին պետք է մի շարք բողոքի ակցիաներ անցկացվեն, որոնցից ոչ բոլորն են համաձայնեցված իշխանությունների հետ:

Փարիզի հասարակական տրանսպորտի ընկերության՝ այս առնչությամբ տարածած հայտարարության մեջ ասվում է, որ քաղաքի կենտրոնական շրջաններում հասարակական տրանսպորտի որոշ կայարաններ չեն աշխատի:

  • Կիսվել: