Պապի վիճակը բարելավվում է՝ նա այլեւս արհեստական շնչռության կարիք չունի
Հռոմի պապ Ֆրանցիսկոսն այլևս չի օգտագործում մեխանիկական օդափոխության սարք, որն օգնում է նրան գիշերը շնչել։ Նրա վիճակն աստիճանաբար բարելավվում է, հայտնում է Reuters-ը։
Պարբերականը հիշեցնում է, որ պոնտիֆիկոսը հինգ շաբաթ է՝ գտնվում է հռոմեական հիվանդանոցում՝ ծանր շնչառական վարակի պատճառով։
«Սրբազան Հոր կլինիկական վիճակը շարունակում է բարելավվել»,- ասվում է նրա առողջական վիճակի մասին զեկույցում։
Հռոմի պապին հոսպիտալացնելուց հետո նա գիշերը մեխանիկական օդափոխություն է կիրառել։ Օդը մղվել է նրա թոքերը։ Բայց նման արհեստական շնչառությունը դադարեցվել է՝ նրա վիճակի բարելավումից հետո:
Ըստ բժիշկների՝ վարակն այլևս չի տարածվում։ Նա ջերմություն չունի, արյան անալիզները նորմալ են։
Բժիշկները, որոնք ներգրավված չեն Ֆրենսիսի բուժման մեջ, կարծում են, որ հաշվի առնելով նրա տարիքը և բժշկական այլ պայմանները, ապաքինման գործընթացը երկար և դժվար կլինի: