երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Պանամայի նախագահը բացառել է ԱՄՆ-ի հետ Պանամայի ջրանցքի սեփականության շուրջ բանակցությունները

Պանամայի նախագահը բացառել է ԱՄՆ-ի հետ Պանամայի ջրանցքի սեփականության շուրջ բանակցությունները

Պանամայի նախագահ Խոսե Ռաուլ Մուլինոն հինգշաբթի օրը հայտարարել է, որ Պանամայի ջրանցքի սեփականության վերաբերյալ ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի, տեեղեկացնում է Associated Press-ը:

Նշվում է, որ նա հույս է հայտնել, որ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի առաջիկա այցը թույլ կտա կենտրոնանալ ընդհանուր շահերի վրա՝ ներառյալ միգրացիան և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարը։

Հիշեցնենք, որր իր երդմնակալության օրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել էր, որ ամերիկյան նավերի համար «լուրջ վճարներ են գանձվում, և դրանց հետ ամեն կերպ անարդարացի են վարվում»՝ նշելով, որ «առաջին հերթին Չինաստանն է ղեկավարում Պանամայի ջրանցքը»: Նա ավելի վաղ հայտարարել էր, որ ԱՄՆ-ն կարող է պահանջել վերադարձնել ջրանցքը։

  • Կիսվել: