Պանամայի ջրանցքը կսահմանափակի նավագնացությունը ծայրահեղ եղանակային պայմանների պատճառով
Պանամայի ջրանցքը սեպտեմբերի սկզբից կսահմանափակի երթևեկությունը, քանի որ այն պատրաստվում է Էլ-Նինյո կլիմայական երևույթի պատճառով ջրի մակարդակի նվազմանը։ Այս մասին հայտնում է Aljazeera-ն։
Պանամայի ջրանցքի վարչությունը՝ ջրային ուղին վերահսկող մարմինը, հայտարարել է, որ օրական տարանցիկ սահմանափակումներ կսահմանվեն՝ առաջիկայում ավելի չորային եղանակային պայմանների վերաբերյալ մտահոգությունները լուծելու համար։
Նոր միջոցառումների համաձայն՝ սեպտեմբերի 4-ից 34 նավ թույլատրվելու է նավարկել ջրանցքով։ Հետագա կրճատումը կսկսվի սեպտեմբերի 15-ից, երբ սահմանափակումը կկազմի 32 նավ։
Ճանապարհորդության սահմանափակումները Պանամայի ջրանցքի վարչության համար շրջադարձային են։ Ջրանցքը, որը սպասարկում է համաշխարհային ծովային առևտրի մոտ 5 %-ը, սովորաբար ունի օրական մոտ 40 նավ ընդունելու հզորություն։ Հունիսից ի վեր այն օրական միջինում ունեցել է 35 տարանցիկ անցում։
Արդյունքում առաջացող եղանակային փոփոխությունները կարող են ազդեցություն ունենալ ամբողջ տարածաշրջանի և նույնիսկ համաշխարհային մասշտաբի վրա՝ որոշ տարածքներ ենթարկելով չափազանց շոգի և երաշտի վտանգի, մինչդեռ մյուսները` ջրհեղեղների։
Գիտնականները առաջիկա ամիսներին կանխատեսում են հատկապես ուժեղ Էլ-Նինյո, որը, հնարավոր է, պատմության մեջ ամենաուժեղներից մեկը լինի։ Դա կարող է հանգեցնել ծայրահեղ եղանակային երևույթների դեպքերի աճի։



