երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Պանաման բողոք է ներկայացրել ՄԱԿ-ին՝ Թրամփի սպառնալիքների կապակցությամբ

Պանաման բողոք է ներկայացրել ՄԱԿ-ին՝ Թրամփի սպառնալիքների կապակցությամբ

ՄԱԿ-ում Պանամայի մշտական ​​ներկայացուցչությունը բողոք է ուղարկել կազմակերպությանը՝ Պանամայի ջրանցքը վերահսկելու՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ծրագրերի ֆոնին, չորեքշաբթի հաղորդում է Le Figaro-ն։

«ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին ուղարկված նամակում Պանաման մտահոգություն է հայտնել Թրամփի երդմնակալության ելույթի կապակցությամբ, որում նա հայտարարել է Պանամայի ջրանցքին տիրանալու իր մտադրության մասին»,- գրում է թերթը։

«Խնդրում ենք ձեզ փոխանցել մեր ուղերձը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 15 անդամներին»,- ասվում է նամակում։

Երկուշաբթի Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո ունեցած ելույթում Թրամփն ասել է, որ Պանամայի իշխանությունները պատշաճ կերպով չեն կատարում ջրանցքի կառավարման իրենց պարտականությունները, և Միացյալ Նահանգները կվերականգնի վերահսկողությունը դրա նկատմամբ։ Նա ավելի վաղ խոսել էր իր այդ մտադրության մասին և չէր բացառել ուժի կիրառումը։

Պանամայի նախագահ Խոսե Ռաուլ Մուլինոն էլ իր հերթին վստահեցրել է, որ Պանամայի ջրանցքի ինքնիշխանությունն ու սեփականությունը կլինի Պանամայինը։

  • Կիսվել: