Պանամացիներն են վերահսկում ջրանցքը, և դա միշտ այդպես կլինի. Պանամայի ԱԳՆ-ն պատասխանել է Թրամփին
Պանաման մտադիր չէ քննարկել Պանամայի ջրանցքի ինքնիշխանության հարցը: Այս մասին հայտարարել է երկրի արտգործնախարար Խավիեր Մարտինես-Աչա Վասկեսը, տեղեկացնում է CNN-ը:
Նա, մասնավորապես, ասել է. «Մեր ջրանցքի ինքնիշխանությունը քննարկման ենթակա չէ: Այն կոչված է ծառայելու մարդկությանն ու նրա առևտրին: Մենք երաշխավորում ենք միջազգային հանրությանը՝ չմասնակցել որևէ հակամարտության: Սա ամենամեծ արժեքներից մեկն է, որ մենք առաջարկում ենք աշխարհին: Պանամացիներն են վերահսկում ջրանցքը, և դա միշտ այդպես կլինի»:
Ավելի վաղ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Պանամայի իշխանությունների հետ քննարկում է ջրանցքի հարցը: Նա նույնիսկ չէր բացառել ուժի կիրառումը՝ ջրանցքը ամերիկյան վերահսկողության տակ վերցնելու համար: