Պակիստանում զինված խումբը հարձակվել է գնացքի վրա և պատանդ է վերցրել 450 ուղևորի
Պակիստանի Բելուջիստան նահանգում զինված խմբավորումը հարձակվել է հարյուրավոր ուղևորներ տեղափոխող գնացքի վրա և պատանդներ է վերցրել, հայտնում է BBC News-ը՝ վկայակոչելով ռազմական աղբյուրները։
Բելուխի ազատագրական բանակը ((Baloch Liberation Army, BLA) կրակել է Քվետայից Փեշավար ուղևորվող «Ջաֆար Էքսպրես» գնացքի վրա:
Շարժման հայտարարության մեջ նշվում է, որ հեռավոր Սիբի շրջանի գնացքը ներխուժելուց առաջ ռմբակոծել են երկաթգծերը: Նրանք հայտարարել են, որ գնացքն իրենց հսկողության տակ է։
Պակիստանի ոստիկանությունը տեղի լրագրողներին հայտնել է, որ հարձակման հետևանքով վիրավորվել է առնվազն երեք մարդ, նրանց թվում՝ գնացքի մեքենավարը։
Ոստիկանությունից հայտնել են, որ հարձակման վայր անվտանգության ուժեր են ուղարկվել։ Մարզի պետական հիվանդանոցներում արտակարգ բժշկական դրություն է հայտարարվել։
Ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հարձակվողները պատանդ են վերցրել ավելի քան 450 մարդու։