չորեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2025
Պակիստանն ու Ադրբեջանն ընդլայնում են համագործակցությունը անվտանգության ոլորտում

Պակիստանն ու Ադրբեջանն ընդլայնում են համագործակցությունը անվտանգության ոլորտում

Երկօրյա պաշտոնական այցով Ադրբեջան է ժամանել Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆը:

Ըստ Anadolu-ի՝ կողմերը ստորագրել են մի շարք համաձայնագրեր և փոխըմբռնման հուշագրեր առևտրի, պաշտպանական արտադրության, էներգետիկայի, կլիմայի փոփոխության, զբոսաշրջության, մշակույթի, կրթության և այլ ոլորտներում, իսկ ապրիլին ստորագրվելու են 2 միլիարդ դոլար արժողությամբ համաձայնագրեր։

Նշվում է նաև, որ Պակիստանի վարչապետը վերահաստատել է իր երկրի երկարամյա աջակցությունը Բաքվին Լեռնային Ղարաբաղի հարցում և շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին՝ Քաշմիրի վեճի հարցում Պակիստանի դիրքորոշմանն աջակցելու համար։

Ալիևն էլ իր հերթին նշել է, որ Ադրբեջանի արտաքին քաղաքականությունում առաջնային խնդիր է ամրապնդել տնտեսական ու առևտրային կապերը Իսլամաբադի հետ: Նրա խոսքով՝ երեք դաշնակիցներ՝ Թուրքիան, Ադրբեջանը և Պակիստանը, միասնական դիրքորոշում ունեն մի շարք տարածաշրջանային ու միջազգային հարցերի վերաբերյալ։

  • Կիսվել: