երեքշաբթի, հունիս 9
9 / 6 / 2026
Պակիստանն Իրանին Հորմուզի նեղուցը շրջանցող 6 ցամաքային միջանցք է տրամադրել բեռների տարանցման համար

Պակիստանն Իրանին Հորմուզի նեղուցը շրջանցող 6 ցամաքային միջանցք է տրամադրել բեռների տարանցման համար

Պակիստանն Իրանին վեց ցամաքային միջանցք է տրամադրել, որոնք թույլ կտան բեռների տարանցում իրականացնել՝ շրջանցելով Հորմուզի նեղուցը: Այս մասին հայտնել է Պակիստանի առևտրի նախարարությունը, տեղեկացնում է Dawn թերթը:

Նշվում է, որ  Կարաչի նավահանգստում ներկայում կուտակվել է ավելի քան 3 հազար կոնտեյներ, որոնք նախատեսված են Իրան առաքելու համար: Նրանց մեկնումն արդեն սկսվել է։

Հաղորդվում է նաև, որ Պակիստանի իշխանությունները միևնույն ժամանակ մտադիր են Գվադար նավահանգիստը, որը գտնվում է Արաբական ծովի ափին՝ Իրանի սահմանից 70 կմ հեռու, օգտագործել որպես իրանական բեռների ապագա խոշոր տարանցիկ և լոգիստիկ կենտրոն։

  • Կիսվել: