հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Պակիստանի արտաքին գործերի նախարարը մայիսի 29-ին կհանդիպի Ռուբիոյի հետ

Պակիստանի արտաքին գործերի նախարարը մայիսի 29-ին կհանդիպի Ռուբիոյի հետ

Պակիստանի արտաքին գործերի նախարար Իսհակ Դարը մայիսի 29-ին պաշտոնական այցով կմեկնի Վաշինգտոն, որտեղ կհանդիպի ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ, հայտարարել է Պակիստանի արտաքին գործերի նախարարությունը։

«Այցի ընթացքում նա կհանդիպի ԱՄՆ պետքարտուղար և նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Մարկո Ռուբիոյի հետ՝ երկկողմ հարաբերությունները քննարկելու և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և գլոբալ հարցերի շուրջ կարծիքներ փոխանակելու համար», – ասվում է Պակիստանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։

Ինչպես նշվում է, բանակցությունների ընթացքում Դարը և Ռուբիոն կկենտրոնանան նաև «հիմնական առաջնահերթ ոլորտներում համագործակցության ամրապնդման և Պակիստանի ջանքերի վրա՝ երկխոսության ու դիվանագիտության միջոցով տարածաշրջանային խաղաղությունն ու կայունությունը խթանելու համար»։

  • Կիսվել: