Պակիստանի ԱԳՆ-ն հայտարարել է Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայել պատերազմի վերաբերյալ ընթացող բանակցություններում առաջընթացի մասին
Նշանակալի առաջընթաց է գրանցվել Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայել պատերազմի վերաբերյալ ընթացող բանակցություններում: Այս մասին հայտարարել է Պակիստանի արտաքին գործերի նախարար Իսհակ Դարը:
Նա հավելել է, որ քայլեր են ձեռնարկվել Պարսից ծոցի երկրների վրա հարձակումները կանխելու համար։
«Հակամարտությունը դադարեցնելու վերաբերյալ խորհրդակցությունները շարունակվում են, և մենք հույս ունենք, որ մի քանի մայրաքաղաքների աջակցությամբ մենք կկարողանանք հասնել պատերազմի ավարտին։ Նպատակն է դադարեցնել հակամարտությունը երկու կողմերի համար փոխշահավետ պայմաններով»,-ասել է Դարը։


