շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Փակ հանդիպման ընթացքում քննարկվել են Սիրիայի շուրջ տեղի ունեցող զարգացումները

Փակ հանդիպման ընթացքում քննարկվել են Սիրիայի շուրջ տեղի ունեցող զարգացումները

Թուրքիայի նախագահի ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը հանդիպել է Սիրիայում ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆրիի ու Թուրքիայում ԱՄՆ դեսպան Դեյվիդ Սաթերֆիլդի հետ, տեղեկացնում է Anadolu-ն:

Հանդիպումը փակ է եղել: Այն տեղի է ունեցել Ստամբուլի Դոլմաբահչե շրջանում: Հանդիպման ընթացքում քննարկվել են Սիրիայում տեղի ունեցող վերջին զարգացումները, նոյեմբերի 13-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Միացյալ Նահանգներ կայանալիք այցի մանրամասները, ինչպես նաև Սիրիայում անվտանգության գոտի ստեղծելու մասին համաձայնագրի շուրջ Թուրքիայի և ԱՄՆ միջև համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը:

Հիշեցնենք, որ Էրդողանն ու Թրամփը հաստատել են, որ հանդիպելու են նոյեմբերի 13-ին:

 

  • Կիսվել: