հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
Պաղեստինը տեղեկացրել է, որ կան զոհեր Իսրայելի հետ հակամարտության թեժացման հետեւանքով

Պաղեստինը տեղեկացրել է, որ կան զոհեր Իսրայելի հետ հակամարտության թեժացման հետեւանքով

Այսօր առավոտյան զոհվել է չորս պաղեստինցի, շատերը վիրավորվել են Գազայի հատվածի իսրայելական հրետակոծության հետեւանքով, փոխհրաձգության ժամանակ, տեղեկացրել է WAFA պաղեստինյան գործակալությունը։

Բժշկական աղբյուրների համաձայն՝ երկու պաղեստինցի զոհվել է փախստականների Բուրեյջ ճամբարից արեւելք, Գազայի կենտրոնական մասում, եւս երկու հոգի սպանվել է Գազայի հյուսիսում։

Ավելի ուշ պաղեստինյան ԶԼՄ-ները տեղեկացրել են եւս երկու մարդու՝ Բեյթ Լահիայի ինդոնեզական հիվանդանոցի աշխատակցի եւ պաղեստինցի լրագրող Մոհամադ Սալհիի զոհվելու մասին։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: