երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
ՄԱԿ-ում անընդունելի են համարել պաղեստինցիների պետության իրավունքը ճանաչելուց հրաժարվելը

ՄԱԿ-ում անընդունելի են համարել պաղեստինցիների պետության իրավունքը ճանաչելուց հրաժարվելը

Երկու պետությունների՝ Իսրայելի և Պաղեստինի ստեղծման մասին որոշումից, ինչպես նաև պաղեստինցիների՝ պետականություն ունենալու իրավունքը ճանաչելուց հրաժարվելն անընդունելի են։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ հայտարարել Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը:

Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն անուղղակիորեն ակնարկել էր, որ իր կառավարման օրոք պաղեստինյան պետություն չի կարող ստեղծվել, քանի որ ներկայիս պայմաններում Իսրայելը մտադիր է ապահովել իր անվտանգությունը միայն պաղեստինյան տարածքներում վերահսկողության պահպանման դեպքում:

«Իսրայելցիների և պաղեստինցիների համար երկու պետություն ստեղծելու որոշումն ընդունելուց հրաժարվելը, ինչպես նաև Պաղեստինի ժողովրդի պետականության իրավունքի ժխտումն անընդունելի են»,- գրել Է Գուտերեշը X-ի իր էջում:

Նրա խոսքով՝ Պաղեստինի ժողովրդի՝ սեփական պետություն կառուցելու իրավունքը պետք է ճանաչվի բոլորի կողմից:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: