Պաղեստինցիներն ունեն ինքնիշխանության և պետականության իրավունք․ Ֆրանսիայի արտգործնախարար
Պաղեստինցիներն ունեն ինքնիշխանության և պետականության իրավունք, X-ի իր միկրոբլոգում գրել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեն։
«Ֆրանսիան հավատարիմ կմնա այդ նպատակին հասնելու իր պարտավորություններին»,- նշել է Ֆրանսիայի արտգործնախարարը։
Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն հայտարարել էր, որ Իսրայելը կշարունակի պահպանել իր վերահսկողությունը Գազայի վրա նույնիսկ ռազմական գործողությունների ավարտից հետո, ինչը բացառում է պաղեստինյան պետության ստեղծումը։
Սա առաջացրել էր Միացյալ Նահանգների քննադատությունը, որը պաշտպանում է երկու պետությունների՝ Իսրայելի և Պաղեստինի գոյակցության գաղափարը։