շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Պաղեստինցիների զոհերի թիվը հասել է 687-ի, իսրայելցիներինը՝ 900-ի

Պաղեստինցիների զոհերի թիվը հասել է 687-ի, իսրայելցիներինը՝ 900-ի

Պաղեստինյան Գազայի հատվածին իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 687-ի։ Առողջապահության նախարարությունը հայտնել է, որ ավելի քան 3700 անձ վիրավոր է։

«Այս պահի դրությամբ մեր հիվանդանոցներ են ընդունվել 687 մահացածներ, այդ թվում՝ 140 երեխա և 105 կին», - հայտնում են վարչությունից։ Ըստ նախարարության տվյալների՝ տուժել է 3726 մարդ։

Իսրայելա-պաղեստինյան հակամարտության սրման ժամանակ սպանված իսրայելցիների թիվը հասել է 900-ի, գրում է Haaretz թերթը։

«Պատերազմի սկզբից ի վեր սպանված իսրայելցիների թիվը հասել է 900-ի», - ասվում է հրատարակության մեջ:

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: