երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
OZON-ը Հայաստանի գործարարների համար կկազմակերպի իր առաջին բիզնես ֆորումը

OZON-ը Հայաստանի գործարարների համար կկազմակերպի իր առաջին բիզնես ֆորումը

Ապրիլի 3-ին OZON մարքեթփլեյսը հայ գործարարների համար կկազմակերպի իր առաջին բիզնես ֆորումը՝ «COM.E ON FORUM Երևան», որը տեղի կունենա մայրաքաղաքի սրտում՝ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում։ 

Ֆորումի շրջանակում մասնագետները կքննարկեն էլեկտրոնային վաճառքների ժամանակակից միտումները, Հայաստանում OZON-ի զարգացման հեռանկարներն ու ծրագրերը, ինչպես նաև կպատասխանեն գործարարներին հուզող հարցերին՝

  • Ինչպե՞ս սկսել առցանց բիզնես և ի՞նչ վաճառել,
  • Ինչպե՞ս մարքեթփլեյսում ստեղծել ապրանքների գրավիչ նկարագրություն,
  • Ինչպե՞ս խթանել վաճառքները մարքեթփլեյսում և ի՞նչ գործիքների կիրառմամբ գրանցել աճ,
  • Ինչպե՞ս կրճատել լոգիստիկ ծախսերն և ապրանքներն ուղարկել Ռուսաստան,
  • Ինչպե՞ս բացել պատվերների հանձնման կետ և շահույթ ստանալ։

Հայ գործարարներին սպասվում են ակտիվ քննարկումներ, OZON-ի մասնագետների, գործընկերների և, իհարկե, Հայաստանում արդեն իսկ հաջողություններ գրանցած վաճառողների կողմից օգտակար խորհուրդներ։

«COM.E ON FORUM Երևան» բիզնես ֆորումը տեղի կունենա ապրիլի 3-ին՝ ժամը 11։00-ին, «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում։ Ֆորումին կարող եք գրանցվել հետևյալ հղմամբ։ Մասնակցությունն անվճար է։

ԱՊՀ երկրներում OZON-ն իր գործունեությունը սկսել է 2021-ից։ Հայկական շուկա  մուտք է գործել 2023-ի հուլիսին՝ Երևանում բացելով 2000 քմ տարածք զբաղեցնող իր տեսակավորման կենտրոնը։ Ընկերությունն ունի նաև իր լոգիստիկ ենթակառուցվածքները Ռուսաստանում, Բելառուսում, Ղազախստանում, Ղրղզստանում և Ուզբեկստանում։

OZON մարքեթփլեյսն ունի զարգացած լոգիստիկ ցանց։ Ընկերությունը գործում է Հայաստանում, Ռուսաստանում, Ղազախստանում, Բելառուսում, Ղրղզստանում, Ուզբեկստանում, ինչպես նաև Չինաստանում և Թուրքիայում։ Հարթակում ներկայացված են 350 մլն ապրանքատեսակներ ավելի քան 20 կատեգորիաներում՝ գրքեր, հագուստ, սնունդ, առողջության համար նախատեսված ապրանքներ և այլն։ Շնորհիվ զարգացած բեռնափոխադրման համակարգի՝ ավելի քան 46 մլն օգտատեր գնումներ է իրականացնում, իսկ 450,000 գործարարներ կարողանում են վաճառել իրենց ապրանքները Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում։                         

  • Կիսվել: