հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
Օտարերկրյա զորքերը կարող են մտնել Ուկրաինա առանց ՌԴ–ի համաձայնության. Մակրոն

Օտարերկրյա զորքերը կարող են մտնել Ուկրաինա առանց ՌԴ–ի համաձայնության. Մակրոն

Parisien-ին տված հարցազրույցում ասել է, որ եթե Կիևը խնդրի օտարերկրյա զորքեր ուղարկել Ուկրաինա՝ հրադադարը երաշխավորելու համար, Ռուսաստանն այդ հարցում ձայնի իրավունք չի ունենա։ 

 

«Եթե Ուկրաինան խնդրում է, որ դաշնակից զորքերը գտնվեն իր տարածքում, ապա Ռուսաստանի որոշելիքը չէ՝ համաձայնե՞լ, թե՞ ոչ»,- ասել է Մակրոնը։

Հիշեցնենք, որ Ռուսաստանը տարբեր մակարդակներով մշտապես դեմ է արտահայտվել Ուկրաինայի տարածքում օտարերկրյա զորքերի տեղակայմանը։

  • Կիսվել: