չորեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2025
Օտարերկրացիների համար էլեկտրոնային վիզայով ՌԴ–ում գտնվելու ժամկետը կերկարաձգեն

Օտարերկրացիների համար էլեկտրոնային վիզայով ՌԴ–ում գտնվելու ժամկետը կերկարաձգեն

Էլեկտրոնային վիզա ստանալու դեպքում օտարերկրացիները ՌԴ–ում կկարողանան մնալ մինչև 30 օր (նախկին 16 օրվա փոխարեն), բուն էլեկտրոնային վիզայի գործողության ժամկետը կերկարաձգվի 60-ից մինչև 120 օր։ Ինչպես հայտնում է РБК-ն, այս որոշումը հավանության է արժանացել կառավարական հանձնաժողովի կողմից։
Նախաձեռնողները սա բացատրել են զբոսաշրջիկներ գրավելու անհրաժեշտությամբ։
 
«Միասնական էլեկտրոնային վիզան իրավունք է տալիս Ռուսաստան մուտք գործել որպես հյուր կամ գալ գործնական այցով, այցելել որպես զբոսաշրջիկ, ինչպես նաև մասնակցել մշակութային, քաղաքական, սպորտային միջոցառումներին, կապեր և շփումներ հաստատել: Նման վիզա է տրվում ավելի քան 60 երկրների քաղաքացիների, որոնց ցանկը հաստատվել է ՌԴ կառավարության կողմից», - գործակալությունը մեջբերում է ՌԴ իրավաբանների ասոցիացիայի վարչության նախագահ Վլադիմիր Գրուզդևի խոսքերը։
Ավելի վաղ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողներին հայտնել էր, որ Ռուսաստանն աշխատում է էլեկտրոնային վիզայով երկրում օտարերկրյա քաղաքացիների գտնվելու ժամկետը 30 օրվա հասցնելու ուղղությամբ։

  • Կիսվել: