երկուշաբթի, ապրիլ 21
21 / 4 / 2025
Որպես հարգանքի նշան Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի հիշատակի նկատմամբ՝ հուղարկավորության օրը ԱՄՆ դրոշը կծածանվի Սպիտակ տանը. Թրամփ

Որպես հարգանքի նշան Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի հիշատակի նկատմամբ՝ հուղարկավորության օրը ԱՄՆ դրոշը կծածանվի Սպիտակ տանը. Թրամփ

Որպես հարգանքի նշան Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի հիշատակի նկատմամբ՝ ես սույնով հրամայում եմ, որ հուղարկավորության օրը՝ մինչև մայրամուտը, ԱՄՆ դրոշը ծածանվի Սպիտակ տանը և ամբողջ Միացյալ Նահանգներում և նրա տարածքներում: Այս մասին սոցցանցի իր էջում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ անդրադառնալով Հռոմի Ֆրանցիսկոս Պապի մահվան մասին տեղեկությանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Ես հրամայում եմ նաև, որ նույն ժամանակահատվածում ԱՄՆ դրոշները խոնարհվեն Միացյալ Նահանգների բոլոր դեսպանատներում, դիվանագիտական առաքելություններում, հյուպատոսական հաստատություններում և արտերկրում գործող այլ գերատեսչություններում, ներառյալ բոլոր ռազմական գերատեսչությունները, ռազմածովային նավերն ու կայանները»:

Թրամփը Սպիտակ տանը Սուրբ Զատիկի տոնակատարության ժամանակ հանգուցյալ Պապին անվանել է «լավ մարդ»:

Հիշեցնենք, որ ապրիլի 21-ի առավոտյան 88 տարեկանում մահացել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը

 

  • Կիսվել: