հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
«Օրեշնիկի» հարվածը միջուկային զենքի ցնցում է. Կալաս

«Օրեշնիկի» հարվածը միջուկային զենքի ցնցում է. Կալաս

Ռուսաստանի վերջին հարվածներն Ուկրաինային, այդ թվում՝ «Օրեշնիկ» միջին հեռահարության բալիստիկ հրթիռի կիրառումը, «միջուկային զենքի ցնցում» են, գրել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը կիրակի՝ մայիսի 24-ին, X-ում: «Ռուսաստանը փակուղի է մտել մարտադաշտում, ուստի ահաբեկում է Ուկրաինային՝ քաղաքների կենտրոններին ուղղված դիտավորյալ հարվածներով: Դրանք հրեշավոր ահաբեկչական գործողություններ են, որոնց նպատակը հնարավորինս շատ խաղաղ բնակիչներ սպանելն է»,- հայտարարել է Կալասը:

Նրա խոսքով՝ Մոսկվայի կողմից «միջուկային մարտագլխիկներ կրող Օրեշնիկ» հրթիռի կիրառումը քաղաքական սպառնալիք է և անպատասխանատու միջուկային շանտաժ:

Հրթիռն արձակվել է Աստրախանի մարզի Կապուստին Յար փորձադաշտից: Հասանելի տվյալների համաձայն՝ «Օրեշնիկ» հրթիռը կրում էր վեց մարտագլխիկ, որոնցից յուրաքանչյուրը զինված էր առանձին ենթազինամթերքով՝ ընդհանուր առմամբ 36 մարտագլխիկ։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաստատել է «Օրեշնիկ» հրթիռի օգտագործումը՝ նշելով, որ ռուսական ուժերը զանգվածային հարված են հասցրել Ուկրաինային՝ ի պատասխան Ռուսաստանում քաղաքացիական անձանց դեմ ուկրաինական հարձակումների։

  • Կիսվել: