երեքշաբթի, հունիս 17
17 / 6 / 2025
Օրբանը Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին մասնակցում է առանց ԵՄ համաձայնության

Օրբանը Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին մասնակցում է առանց ԵՄ համաձայնության

ԵՄ Հանձնակատար Բորելը հատուկ հայտարարություն է հրապարակել Հունգարիայի վարչապետ Օրբանի` Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին մասնակցելու առնչությամբ՝ ընդգծելով, որ Օրբանն արել է դա առանց ԵՄ համաձայնության.

«Վիկտոր Օրբանը Եվրոպական խորհրդի կողմից մանդատ չի ստացել՝ ներկայանալու Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին:

ԵՄ-ն մերժում է Կիպրոսի թուրքերի անջատողական կառույցը օրինականացնելու փորձերը և ճանաչում է միայն Կիպրոսի Հանրապետությունը»,- գրել է նա։ 

Հիշեցնենք՝ Օրբանը Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին մասնակցելու համար այցելել է օկուպացված Շուշի։ 

  • Կիսվել: