չորեքշաբթի, հունիս 10
10 / 6 / 2026
Օրբանը ճանաչել է պարտությունը Հունգարիայի ընտրություններում

Օրբանը ճանաչել է պարտությունը Հունգարիայի ընտրություններում

Հունգարիայում այսօր տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքներով հաղթել է ընդդիմադիր «Տիսա» կուսակցությունը՝ ձայների 53.45%-ի հաշվարկից հետո։

 Ընդդիմադիր «Տիսա» կուսակցությունը՝ Պետեր Մադյարի գլխավորությամբ, ստանում է երկրի խորհրդարանի 199 տեղերից 136-ը։

Իր «Ֆիդես» կուսակցության պարտությունն ընդունել է նաև գործող վարչապետ Վիկտոր Օրբանը։

«Ընտրությունների արդյունքը, չնայած դեռևս ամբողջական չէ, հասկանալի և պարզ է։ Կառավարման պատասխանատվությունն ու հնարավորությունը մեզ չտրվեց։ Ես շնորհավորեցի հաղթող կուսակցությանը»,- ասել է նա։

  • Կիսվել: