Օմանն առաջարկել է ականազերծել Հորմուզի նեղուցը, բայց Իրանը հրաժարվել է. Քազեմ Ղարիբաբադի
Օմանն առաջարկել է ականազերծել Հորմուզի նեղուցի հարավային երթուղին, բայց Իրանը հրաժարվել է։ Այս մասին հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին։
«Դա թելադրված էր ջրային տարածքի նկատմամբ վերահսկողությունը չկորցնելու ցանկությամբ»,– ասել է նա։
Իրանի փոխարտգործնախարարը նշել է` Իսլամաբադում ստորագրված հուշագրի 5-րդ կետի համաձայն՝ նեղուցի ականազերծումն ու անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումները բացառապես Իրանի իրավասության ներքո են և Իրանի պարտականությունը։
Դիվանագետը հավելել է, որ ԱՄՆ–ն փորձել է նավերի անցում ապահովել նեղուցի հարավային երթուղով` շրջանցելով Թեհրանի սահմանած կանոնները, ինչն էլ վերջին էսկալացիայի պատճառ է դարձել։



