ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Օդեսայից դուրս եկած թուրքական նավի վրա Սև ծովում ռումբ է ընկել

Օդեսայից դուրս եկած թուրքական նավի վրա Սև ծովում ռումբ է ընկել

Թուրքական NTV հեռուստաալիքի տվյալներով՝ Սեւ ծովում թուրքական նավի վրա, որը դուրս էր եկել Օդեսայից եւ ուղեւորվում Էր Ռումինիա, ռումբ է ընկել:

Նշվում է, որ թեեւ նավը վնասվել է, ըուժածներ եւ զոհեր չկան:

Ya-SA Shipping ընկերությանը պատկանող թուրքական նավը շարժվում էր Մարշալյան կղզիների դրոշի ներքո ։

Ստացված տեղեկատվության համաձայն՝ նավը հարված է կրել Օդեսայից 50 մղոն հարավ ընկած շրջանում ։

Նավը շարունակում է շարժվել դեպի Ռումինիա։ Այնտեղ կան 8 թուրք, 11 ֆիլիպինցի եւ 11 ուկրաինացի:

Միջադեպը մեկնաբանել է Թուրքիայի ծովային գործերի գլխավոր վարչությունը՝ նշելով, որնավից օգնության խնդրանք չի ստացվել, եւ մարդկային զոհեր չկան:

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: