երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Օդային տագնապ՝ Ուկրաինայի ամբողջ տարածքում

Օդային տագնապ՝ Ուկրաինայի ամբողջ տարածքում

Ուկրաինայի ամբողջ տարածքում օդային ռմբակոծման նախազգուշացում է հայտարարվել, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով Ուկրաինայի թվային փոխակերպման նախարարության առցանց քարտեզներին։

Նշվում է, որ, ըստ առցանց քարտեզների տվյալների, օդային տագնապի ազդանշանը բոլոր մարզերում հնչել է գրեթե միաժամանակ՝ տեղի ժամանակով 20։55-ին (Երևանի ժամանակով՝ 21։55)

Ռուսաստանի զինված ուժերի ուկրաինական ենթակառուցվածքի վրա հարձակումները սկսվել են 2022 թվականի հոկտեմբերի 10-ին՝ Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած ահաբեկչությունից երկու օր անց, որի հետևում, ըստ Ռուսաստանի իշխանությունների, կանգնած են ուկրաինական հատուկ ծառայությունները։ Հարվածները հասցվում են ամբողջ երկրի էներգետիկայի, պաշտպանական արդյունաբերության, ռազմական հրամանատարության և կապի օբյեկտներին։

 

  • Կիսվել: