երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
«Ոչ թե ԵԱՏՄ-ն, այլ Հայաստանի իշխանություններն են պատասխանատվություն կրում». Զախարովա

«Ոչ թե ԵԱՏՄ-ն, այլ Հայաստանի իշխանություններն են պատասխանատվություն կրում». Զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, մեկնաբանելով Հայաստանի խորհրդարանի կողմից Եվրամիությանն անդամակցելու գործընթացի սկիզբը, ասել է․
«Խնդիրը վերաբերում է ոչ թե քաղաքական նախապատվություններին, այլ այն կարգավորող շրջանակներին և սակագնային համակարգերին, որոնց վրա կառուցված է փոխգործակցությունը ԵԱՏՄ-ում և ԵՄ-ում»,- ասել է նա։

Ըստ նրա՝ խոսքը Հայաստանի ինքնիշխան ընտրության մասին է. «Ոչ թե ԵԱՏՄ-ն, այլ Հայաստանի ներկայիս իշխանություններն են պատասխանատվություն կրում իրենց ծրագրած քայլերի բոլոր հետևանքները բնակչությանը բացատրելու հարցում։ Պատկերն ամբողջացնելու համար անհրաժեշտ է նաև օրինակներ բերել նորագույն պատմությունից, թե ինչպես ավարտվեցին նման քայլերը»,- եզրափակել է Զախարովան։

  • Կիսվել: