չորեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2025
Ոչ ոք Ուկրաինային չի կարող ստիպել հանձնվել. Անդրեյ Սիբիգա

Ոչ ոք Ուկրաինային չի կարող ստիպել հանձնվել. Անդրեյ Սիբիգա

Ուկրաինան ենթարկվել է ժամանակակից եվրոպական պատմության ամենասարսափելի ռազմական հարձակմանը և երեք տարվա տոտալ պատերազմին: Այս մասին իր թվիթերյան էջում գրել է Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիգան։

«Ուկրաինայի ժողովուրդը և նրա նախագահ Զելենսկին հրաժարվեցին անձնատուր լինել Պուտինի ճնշումներին։ Ոչ ոք Ուկրաինային չի կարող ստիպել հանձնվել: Մենք պաշտպանելու ենք մեր գոյության իրավունքը»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Թրամփը Զելենսկիին բռնապետ է անվանել և նրան մեղադրել ընտրություններից հրաժարվելու համար:

  • Կիսվել: