շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Օբաման բարձր է գնահատել Ջո Բայդենին

Օբաման բարձր է գնահատել Ջո Բայդենին

ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման բարձր է գնահատել Ջո Բայդենին՝ հիշեցնելով նրա դերը վերջին տարիների կարևորագույն մարտահրավերների հաղթահարման գործում:

«Չորս տարի առաջ, համաճարակի պայմաններում, մեզ հարկավոր էր առաջնորդ, որը մի կողմ կդներ քաղաքականությունն ու ճիշտ քայլեր կաներ։ Եւ Ջո Բայդենը հենց դա էլ արեց», - գրել է Օբաման: 

Նա ընդգծել է Բայդենի կարևոր ներդրումը երկրի տնտեսության վերականգնման գործում, որն ԱՄՆ-ն հասցրել է դառնալ աշխարհում ամենաուժեղը: «Նա ապահովեց 17 միլիոն նոր աշխատատեղ, պատմական աճ աշխատավարձերում և առողջապահության ծախսերի նվազում», - նշել է Օբաման:

Բացի այդ, Օբաման շեշտել է Բայդենի հաջողությունները՝ կապված ենթակառուցվածքների վերակառուցման և կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար կարևոր օրենքների ընդունման հետ:

  • Կիսվել: