չորեքշաբթի, հունիս 10
10 / 6 / 2026
Ո՞վ է Թրամփը, որ զրկի մարդկանց իրենց օրինական իրավունքներից․ Իրանի նախագահ

Ո՞վ է Թրամփը, որ զրկի մարդկանց իրենց օրինական իրավունքներից․ Իրանի նախագահ

Իրանի նախագահ Մասուդ Պեզեշկիանը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որևէ հիմք չունի Իրանին զրկելու միջուկային իրավունքներից, հաղորդում է «Իսնա» լրատվական գործակալությունը։

«Թրամփն ասում է, որ Իրանը չպետք է օգտագործի իր միջուկային իրավունքները, բայց չի բացատրում, թե ինչու։ Ո՞վ է նա, որ զրկի մարդկանց իրենց օրինական իրավունքներից», – հայտարարել է Պեզեշկիանը։

Նա նաև ընդգծել է, որ Թեհրանը պետք է կառավարի իրավիճակը այնպես, որ «չստեղծվի այն տպավորությունը, թե իբր մենք պատերազմ ենք հրահրում, այլ որ մենք պաշտպանում ենք մեզ»։

«Մենք պետք է վճռականորեն կանգնենք արյունարբու և դաժան թշնամու դեմ», – եզրափակել է Իրանի նախագահը։

 

  • Կիսվել: