Նյու Յորքից ոչ հեռու անտառային հրդեհներ են բռնկվել, որոնք տարածվում են մեծ արագությամբ
Լոնգ Այլենդում և Բրուքլինի մոտակայքի թփուտներում շաբաթ օրը հրդեհներ են բռնկվել, իսկ Նյու Յորքում ուժեղ քամին մեծացրել է հրդեհի տարածման վտանգը, հայտնել է Ազգային օդերևութաբանական ծառայությունը, տեղեկացնում է NBC News-ը։
Նշվում է, որ մաարտի 8-ին օրը եղանակային հատուկ կանխատեսում է հրապարակվել Նյու Յորքի և Լոնգ Այլենդի համար, որում ասվում է, որ «հարաբերական խոնավության ցածր՝ 30 տոկոսին, մոտ ցուցանիշի և 30-35 մղոն/ժ արագությամբ հյուսիսարևմտյան քամու զուգակցումը» կարող է հանգեցնել հրդեհների արագ տարածմանը, հայտնել են օդերևութաբանական ծառայությունից:
Հրդեհների ամենամեծ վտանգի տակ գտնվող տարածաշրջանը Նյու Յորքի հարավ-արևելքն է, Նյու Ջերսիի հյուսիսը և Կոնեկտիկուտի հարավը, որը ներառում է Լոնգ Այլենդը և Նյու Յորքի բոլոր հինգ շրջանները:
Նահանգապետ Քեթի Հոքուլը շաբաթ օրը արտակարգ դրություն է հայտարարել Լոնգ Այլենդի Սաֆոլկ շրջանում՝ Փայն Բարենսում անտառային հրդեհների պատճառով:
Հոքուլը հայտնել է, որ առաջարկել է Սաֆոլկ շրջանի գործադիր տնօրեն Էդ Ռոմեյնին «ցանկացած ռեսուրս և աջակցություն, որը նրան անհրաժեշտ է»:
Նահանգապետի խոսքով՝ Նյու Յորքի ազգային գվարդիայի ուղղաթիռների անձնակազմեր են ուղարկվել տեղում հրշեջներին օգնելու համար, պետական հաստատությունները նույնպես արձագանքել են անտառային հրդեհներին:
«Ես պարտավորվում եմ անել ամեն ինչ՝ Լոնգ Այլենդի բնակիչների անվտանգությունն ապահովելու համար»,-վստահեցրել է նա:
Տեսանյութը՝ այստեղ: