Նյու Ջերսիում տեղի է ունեցել անտառային հրդեհ
Նյու Ջերսիում անտառային հրդեհն ընդգրկել է մոտ 1,3 հազար հեկտար տարածք։ Այս մասին երեքշաբթի հայտնել է տեղի անտառային հրշեջ ծառայությունը։
Հրդեհը սպառնում է 1 300 շենքի։ Իշխանությունները տարհանել են Օուշն օկրուգի 3 000 բնակչի։ Հրդեհի պատճառը դեռ պարզված չէ։ Այժմ հրդեհը մեկուսացված է 5 տոկոսով։
Տուժածերի մասին տեղեկություններ չկան։