շաբաթ, օգոստոս 22
22 / 8 / 2026
Նույնիսկ ամենադժվարին հանգամանքներում Ռուսաստանը չի շեղվի ժողովրդական ինքնիշխանության սկզբունքներից․ Պուտին

Նույնիսկ ամենադժվարին հանգամանքներում Ռուսաստանը չի շեղվի ժողովրդական ինքնիշխանության սկզբունքներից․ Պուտին

Առաջիկա ընտրությունները կհաստատեն Ռուսաստանի դիմադրողականությունը և ցանկացած արտաքին սպառնալիքի դիմակայելու նրա կարողությունը, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Նույնիսկ ամենադժվարին հանգամանքներում Ռուսաստանը չի շեղվի ժողովրդական ինքնիշխանության սկզբունքներից և ընտրություններ կանցկացնի ամբողջ երկրում։ Առաջիկա ընտրությունները կհաստատեն Ռուսաստանի դիմադրողականությունը և ցանկացած արտաքին սպառնալիքի դիմակայելու նրա կարողությունը»,-նշել է նա։

Խոսելով ռուս-ուկրաինական հակամարտությունից՝ Պուտինը նշել է, որ որքան բարդ է իրավիճակը ճակատում հակառակորդի համար, այնքան ավելի դաժան ու բարբարոսական հարձակումներ է իրականացնում Կիևի ռեժիմը։

  • Կիսվել: