Նովոշախտինսկի նավթավերամշակման գործարանը վնաuվել է ուկրաինական ԶՈւ-ի hարվածի հետևանքով
Նովոշախտինսկի նավթավերամշակման գործարանը վնասվել է Ռոստովի մարզի վրա ուկրաինական ԶՈւ-ի հարվածի հետևանքով, հայտնել է տարածաշրջանի նահանգապետ Յուրի Սլյուսարը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
«Ռոստովի մարզի վրա գիշերային թշնամական հարձակման հետևանքով վնասվել է Նովոշախտինսկի ՆՎԳ-ն»,- գրել է նա։
«Ձեռնարկությունը ժամանակավորապես դադարեցրել է աշխատանքը»,- հավելել է նահանգապետը։



