չորեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2025
Նովոռոսիյսկում արտակարգ դրություն Է հայտարարվել անտառային հրդեհների պատճառով

Նովոռոսիյսկում արտակարգ դրություն Է հայտարարվել անտառային հրդեհների պատճառով

Նովոռոսիյսկում արտակարգ դրություն Է հայտարարվել անտառային հրդեհների պատճառով։ Այս մասին հայտնել է քաղաքապետ Անդրեյ Կրավչենկոն։
 
Նշվում է, որ Դյուրսո գյուղի մոտակայքում հրդեհ է բռնկվել երեք հեկտար ընդգրկող անտառապատ տարածքում։ Կրակը տարածվել է և հասել հանգստի կենտրոնի տարածք։ Տարհանվել է 220 մարդու, այդ թվում՝ 40 երեխա։
ԱԻՆ մարզային գլխավոր վարչության տվյալներով՝ խոսքը «Կապույտ ալիք» հանգստի կենտրոնի տարածքի մասին է, որտեղ հրդեհն ամբողջությամբ մարվել է։
 
Միաժամանակ, անտառը շարունակել է այրվել 10 հա տարածքում։ Հրդեհի վայր են ուղարկվել Կա-32 և Մի-8 ուղղաթիռներ:
 
Ավելի վաղ Նովոռոսիյսկի քաղաքապետը նշել էր, որ խոտի և ծառերի բռնկումը սկսվել է «Ռոմանտիկ» հանգստի կենտրոնի տարածքում: Ուժեղ քամու պատճառով կրակը տարածվել է «Ֆրեգատ» հանգստյան կենտրոնի ուղղությամբ։

  • Կիսվել: